24 10 2024

Տեղի են ունենում ձերբակալություններ՝ հիմնականում գիշերային ժամերին. Հովհաննես Խուդոյան



Տեղի են ունենում ձերբակալություններ՝ հիմնականում գիշերային ժամերին, բացարձակ անտեղի։ Այս մասին վերջին ամիսներին իրավապահ մարմինների կողմից քաղաքական դրդապատճառներով «Սրբազան պայքարի» աջակիցների իրավունքների զանգվածային խախտումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Միակ պատճառաբանությունը, որ բերվում է՝ ինչ-որ օպերատիվ տվյալներն են՝ հիմնականում զենք- զինամթերք ունենալու վերաբերյալ: Այն անձանց, ում ես եմ ուղեկցել ոստիկանական բաժանմունքներում, բացարձակ որևէ կապ դրա հետ չէին կարող ունենալ։ Օգտվելով առիթից, որ օպերատիվ տվյալները որոշ գաղտնալսումներ են ենթադրում, ստեղծել են նոր ապօրինի պրոդուկտ, որի միջոցով փորձում են այն անձանց, որոնք որոշակի քաղաքական դիրքորոշում ունեն, ճնշել, լռեցնել և որոշակի վախի մթնոլորտ սահմանել այն անձանց մոտ, որոնք որոշակի անհամաձայնություն ունեն քաղաքական հարցերում և կարող են իրենց հրապարակային դիրքորոշումը հայտնել: Հետևողական ենք լինելու, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնց ստորագրությունը կա այդ պրոցեսներում եղած փաստաթղթերի վրա՝ ենթարկվեն պատասխանատվության»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ