04 07 2024

Սևանի սեզոնը բացվեց․ ջրային պարեկները խոստանում են տուգանել



 

Սևանի լողափնյա սեզոնի բացմանը զուգահեռ, ջրային պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացնելու։ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց նախատեսված տուգանքները՝ իրավախախտումների դեպքում։

Ըստ այդմ, նշված են 8 իրավախախտումներ, որոնցից յուրաքանչյուրն ունեն առանձին ենթախմբեր։

  1. Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու կամ լողամիջոցն օգատգործողի կողմից սթափության աստիճանի զննություն անցնելուն խուսափելու դեպքում նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով
  2. Չհաշվառված կամ չգրանցված լողամիջոցի վարում կամ տեխնիկական անսարքություն ունեցող լողամիջոցի վարում - տուգանք նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով
  3. Լողամիջոցը նավավարի վարելու իրավունքի վկայական չունեցող անձի կողմից շահագործելու համար կամ լողամիջոցը նավավարի վարելու իրավունք չունեցող անձին հանձնելու համար - տուգանք նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով
  4. Օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի բացակայությամբ լողամիջոց վարելու համար - տուգանք նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով
  5. Լողամիջոցն առանց փրկարարական միջոցների վարելու կամ առանց համապատասխան թվի փրկարարականա միջոցների ուղևորներ փոխադրելու համար - տուգանք նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով
  6. Լողամիջոցը հրդեհային անվտանգության կանոնների խախտմամբ վարելու համար - տուգանք նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով
  7. Հանրային լողափնյա վայյերորւմ լողամիջոց վարելու դեպքում - տուգանք նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով
  8. Լողամիջոցը լողափնյա հատվածներին մոտեցնելու համար, որոնք համապատասխան կահավորում չունեն - տուգանք նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ