18 06 2024

Ակնհայտ համոզմունք է  ձևավորվում, որ քաղաքական պատվեր է կատարել քննչական մարմինը. Մկրտիչ Դավթյան



«Իմ պաշտպանյալները նշել են, որ իրենք որևէ մեկին նյութապես չեն շահագրգռել հավաքներին մասնակցելու  նպատակով»,- ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով ասուլիսում ասաց փաստաբան Մկրտիչ Դավթյանը։

Նա մանրամասնեց «ՀՅԴ ժողով է անում, որոշում է  կառույցի այն անդամները, որոնք ի վիճակի են գալ հավաքի, մեքենաներ չունեն,  ապահովում են  մեքենաներով ու ասում են՝ մեքենաները լիցքավորեք, այդ 10-12 հազար դրամը լիցքավորման համար է, յուրաքանչյուր մեքենայով՝ 5 հոգի։ Կուսակցական ըկերները, որ գնում են համարել են նյութապես նրանց շահագրգռել։ 

Այսինքն, մարդն ուզում է գնալ, հնարավորություն չունի, եթե գալիս, նստում է մեքենան, գնում, համարում են՝ անձնապես շահագրգռել են նրան»։

Փաստաբանը նաև պատմեց մեկ այլ փաստի մասին. «Պաշտպանյալը, որին քննել են այդ պահի դրությամբ, փաստաբան է պահանջել, ասել են՝ առաջին անգամ հարցաքննվելու ժամանակ փաստաբան պետք չէ։ Հետո սկսվել է հարցաքննությունը, նորից է պահանջել փաստաբան, նորից ասել են՝ պետք չէ։ Ակնհայտ համոզմունք է  ձևավորվում, որ քաղաքական պատվեր է կատարել քննչական մարմինը։ Ոստիկանությունն ավելի հեռուն է գնացել.  իմ պաշտպանյալը գտնվել է ձերբակալման վայրում, աշխատակիցն ասել է, այն էլ ՀՅԴ-ականի, դու այդ պաշտպանյալից հրաժարվի, ինքը քեզ լավ տեղ չի տանում, ինքը Դաշնակցական է, բայց ես կուսակցական չեմ»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ