19 04 2024

Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է

Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել՝ ահազանգելով Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են խոշտանգման ենթարկված տղամարդուն պատգարակով իջեցնում շենքից և տեղափոխում շտապօգնության մեքենայով։

Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ անձին հրավիրել են ծանր հանցագործության գործով որպես վկա հարցաքննության՝ առանց տեղեկացնելու, թե ինչի մեջ են նրան կասկածում․

«Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է տալ հագուստները, հարկադրաբար նրան հագուստները վերցրել են, կանչվել են ոստիկանության աշխատակիցներ, անձին գցել են գետնին, խոշտանգելով, մարմնական վնասվածքներ պատճառելով, Շենգավիթի քրեականի պետ Գեւորգ Բարեյանը ոտքի գլխին դնելով, գլուխը տարբեր հատվածներ հարվածելով, փորձել են հագուստները անձի վրայից անել, և այդ մարդու ինքնազգացողությունը վատացել է, որից հետո կանչել են շտապօգնություն, հիմա էլ տեղափոխում են հիվանդանոց։ Ինչպես կարելի է ոտքը գլխին դնելով հագուստն առգրավվել»։

Փաստաբանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ