Նարեկ Սամսոնյանին բռնի ուժով բերման ենթարկելուց հետո ոստիկանները տարել են նաև Վազգեն Սաղաթելյանին։
Հիշեցնենք, որ նրանք միասին վարում էին «Իմնեմնիմի» փոդքաստը։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերվում է խուլիգանությանը: Հոդվածի 2 մասի առաջին և երրորդ կետերը վերաբերում են խուլիգանությանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Ըստ շրջանառվող լուրերի, Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բերման ենթարկելու պատճառը նրանց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստն է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Ասպրամ Կրպեյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժնում են, որտեղ բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը