12 03 2024

Աբսուրդային գործ է. փաստաբանը՝ Լևոն Քոչարյանի գործի մասին



Սա աբսուրդային գործ է․ ի վերջո քրեական հետապնդումը Լևոն Քոչարյանի նկատմամբ դադարեցվելու է, գործն էլ կարճվելու է՝ արդարացման հիմքով։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լևոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ