Հիմնական քննարկումը վաղեմության ժամկետի հարցն էր: Այս մասին «Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անժելա Թովմասյանի» դատական նիստից հետո լրագրողներ հետ զրույցում հայտնեց Թովմասյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Հրապարակումը, որից Ալեն Սիմոնյանը վիրավորվել է, եղել է սեպտեմբերի 19-ին, իսկ հայտը ներկայացվել է հոկտեմբերի 26-ին: Մեկամսյա ժամկետը բաց է թողնված, իսկ օրենքը նախատեսում է մեկամսյա ժամկետ նման գործերով իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը