12 02 2024

Սա՛ է քաղաքական հետապնդումը. Արսեն Բաբայան

Սա՛ է քաղաքական հետապնդումը. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.

«Նախ շատ ուրախ եմ, որ հայտնի թալանի գործով երկու կանայք ազատ են արձակվել: Անկեղծորեն շատ ուրախ եմ: Դատախազը փոխել է նրանց խափանման միջոցը, քանի որ, ըստ դատախազության, նրանք տվել են ցուցմունքներ և կատարվել են առերես հարցաքննություններ:

Հիմա հիշենք Tatevik Virabyan-ի կալանքը.

Տաթևիկը հենց առաջին օրը տվել է ցուցմունք և հայտնել, որ ինչ ասում եք ես եմ արել, բայց այդ արարքս հանցագործություն չի: Տաթևին երկու ամիս կալանքի տակ պահելու ամբողջ ընթացքում որևէ քննչական գործողություն քննիչը չի կատարել:

Վեց կին պատգանավորներ երաշխավորությամբ դիմեցին, որպեսզի ազատ արձակվի, սակայն Տաթևը մինչև վերջին ժամը պահվեց բանտում և միայն դատարանի որոշմամբ, երկու ամիս հետո, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանքը:

Սա է քաղաքական հետապնդումը: Սա է ապացույցը, որ Տաթևը հենց քաղբանտարկյալ է: Հիշեցնեմ, որ Տաթևը որևէ թալանի մեջ երբեք չի մեղադրվել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ