30 01 2024

Կոռուպցիան գերակշռում է պետական, իրավական և դատական համակարգերում



Վերջին 2-3 տարիներին Հայաստանում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի լճացում: Այս մասին «Մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Կոռւպցիան գերակշռում է հիմնականում դատական, իրավական և պետական համակարգերում»,-նշել է նա՝ անդրադառնալով Կովկասյան ռեսուրս կենտրոնի կողմից իրականացված հարցմանը, համաձայն որի՝ 2023 թվականին կոռուպցիան Հայաստանում աճել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ