Կոռուպցիայի գնահատման համաշխարհային սանդղակում Հայաստանի միավորը 50-ից ցածր է, ինչը նշանակում է՝ կոռուպցիան անկառավարելի է: Այս մասին «Մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
«Գնահատման սանդղակը 0-100 է. 0-ն՝ բացարձակ վատ, 100-ը՝ բացարձակ լավ, 50-ից ցածրը համարվում է, որ կոռուպցիան տվյալ երկրում լուրջ հիմնախնդիր է, այսինքն՝ կառավարելի չէ, 50-ից բարձրն արդեն կառավարելիի սահմանում է: Հայաստանի միավորը 47 է: Ըստ վիճակագրական սխալի՝ նորմալ է համարվում միայն մեկ միավորի տատանումը»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը