22 12 2023

Իշխանական քարոզիչ Դիաննա Մարտիրոսյանի ցուցմունքը․ նա զրպարտել էր Տաթևիկ Վիրաբյանին․ փաստաբան

Իշխանական քարոզիչ Դիաննա Մարտիրոսյանի ցուցմունքը․ նա զրպարտել էր Տաթևիկ Վիրաբյանին․ փաստաբան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հիշո՞ւմ եք իշխանական այս կնոջը։ Նա ժամանակին զրպարտել էր Tatevik Virabyanին, թե իբր վերջինս հայտնել է, որ գումարի դիմաց է հավաքներին մասնակցել։ Իսկ ամենածանրն այն է, որ այս կինն այդպիսի զրպարտությունն արել էր Տաթևի բանտարկության ընթացքում։
Ես տեղեկացրել էի, որ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որով էլ սպասում էի, որ կբացահայտվի և կապացուցվի այս կնոջ կողմից կեղծ տեղեկության տարածման փաստը։
Ձեզ եմ ներկայացնում բերման ենթարկված Դիաննա Մարտիրոսյանի ցուցմունքը քննչական կոմիտեում։
Ցուցմունքով նա հայտնում է, որ իրեն որևէ մեկն այդպիսի բան չի ասել, որ ինքը որևէ այդպիսի տեղեկություն իրականում չի ունեցել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ