07 09 2023

ՔԿ-ից հայտնում են՝ Միկա Բադալյանից և Աշոտ Գևորգյանից բացի, ևս 5 անձ է ձերբակալվել

ՔԿ-ից հայտնում են՝ Միկա Բադալյանից և Աշոտ Գևորգյանից բացի, ևս 5 անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․

«Քանի որ շատ արագ տարածվում են տարատեսակ անճշտություններ պարունակող տեղեկություններ ու շահարկումներ, անհրաժեշտ եմ համարում այս պահին տեղեկացնել հետևյալի մասին։

ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։
Ձևավորվել է քննչական խումբ։

Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա  վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ