18 08 2023

Հակաօրինական տուգանքներ․ Ոստիկանությունը դատարաններում հերթով պարտվում է

Հակաօրինական տուգանքներ․ Ոստիկանությունը դատարաններում հերթով պարտվում է

 

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում երկու գրառում է արել արգելված վայրերում ծխելու համար ոստիկանական տուգանքների չեղարկման վերաբերյալ․

Ներկայացնում ենք գրառումները․

«ՀՀ Վարչական դատարանը ՎԴ2/0113/05/23 գործով Իմ կազմած վիճարկման հայցի հիման վրա բավարարել է քաղաքացի Սասուն Զալիբեկյանի պահանջը և անվավեր է ճանաչել իբր թե արգելված վայրում ծխելու համար ոստիկանության կողմից նրա նկատմամբ 50000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասին Ոստիկանության՝ 2023 թվականի փետրվարի 4-ի թիվ 54 որոշումը, ինչպես նաև պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը հօգուտ Սասուն Զալիբեկյանի վճարել 5400 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի հատուցում»:

«ՀՀ Վարչական դատարանը ՎԴ2/0114/05/23 գործով Իմ կազմած վիճարկման հայցի հիման վրա բավարարել է քաղաքացի Տարոն Հովհաննիսյանի պահանջը և անվավեր է ճանաչել իբր թե արգելված վայրում ծխելու համար ոստիկանության կողմից նրա նկատմամբ 50000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասին Ոստիկանության՝2023 թվականի փետրվարի 5-ի թիվ 53 որոշումը, ինչպես նաև պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը հօգուտ Տարոն Հովհաննիսյանի վճարել 5400 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի հատուցում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ