26 06 2023

Դավիթ Հարությունյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

Դավիթ Հարությունյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

Փաստաբան Զորայր Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դատավոր Davit Harutyunyan վերաբերյալ քննվող «կարգապահական» վարույթի ընթացքում ԲԴԽ կողմից թույլ տրվող խախտումների անդադար հոսքի բեկանման ու կանխատեսելի` անարդար որոշման կայացման կանխման նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել տվյալ վարույթով միջանկյալ միջոց կիրառելու` Դատավոր Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի իրացվելիությունն ապահովելու մասին դիմում:

ՄԻԵԴ-ից ստացվել է պատասխան գրություն, ներկայումս Բարձր Դատարանի հետ գտնվում ենք ակտիվ գրագրության փուլում:

Դիմումի հնարավոր բավարարումը կհանգեցնի ԲԴԽ կազմից կողմնակալ դատավորների հեռացմանը, դռնփակ ռեժիմով քննության վերացմանը և այլն:

Նշեմ նաև, որ ներկայումս Դատավոր Հարությունյանի վարույթով քննությունն իրականացվում է առանց իր փաստաբանների, ովքեր մասնակցելով փաստաբանական գործադուլին խնդրել են նշանակված նիստը հետաձգել: ԲԴԽ կողմից փաստաբանների այս խնդրանքը մերժվել է` ի խախտում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի:

Առավել մանրամասներ կներկայացվեն` ՄԻԵԴ-ի հետ հաղորդակցման ավարտի արդյունքներով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ