Ոստիկանական համակարգի ղեկավարությունը պետք է շատ օպերատիվ արձագանքի ոստիկանների կողմից բռնություն կիրառելու դեպքերին, հատկապես երբ խոսքը գնում է փաստաբանի մասին: Այս մասին փաստաբանների ակցիայի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Գործ ունենք հանցագործության հետ, սակայն որևէ արձագանք դեռ չկա, այդ իսկ պատճառով մենք երեքշաբթի օրը ակցիա են անելու Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց: Ծեծող ոստիկանը եթե պատժվի, մյուսը կիմանա, որ իրեն էլ է սպասվելու պատիժ և նման դեպքեր չեն լինի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը