16 06 2023

Արմեն Աշոտյանը կալանքի տակ պահելու միակ հիմքը Նիկոլի ցանկությունն է․ փաստաբան



ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց։

 «Ինչպես և մենք սպասում էինք, հակակոռուպցիոն դատարանը, հանդիսանալով այս վարչակարգի կամակատար «ստալինյան տրոյկա», կալանավորեց Արմեն Աշոտյանին երկու ամիս ժամկետով»,- դատական նիստից դուրս գալով՝ ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ասաց, որ Աշոտյանին, ըստ նախնական տեվյալների, կտեղափոխեն Նուբարաշեն ՔԿՀ։ «Չնայած նա նախկին նախարար է, բժշկական ծառայության փոխգնդապետ է, բայց ցանկանում են տեղափոխել Նուբարաշեն։ Սա յուրատեսակ վրեժխնդրության ինչ-որ մեթոդ է։ Ես չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի։

Անձնական վրեժխնդրություն է, և այս ամենի հեղինակը հայրենավաճառ Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց փաստաբանը։ 

Նա նշեց, որ Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք չկա տրված։

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ հիմքով են Աշոտյանին կալանավորել, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Նիկոլի ցանկությամվբ, միակ հիմքով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ