13 06 2023

Փաստաբանին խուզարկել են, ծեծել, հետո արցունքաբեր գազ են կիրառել. Արա Զոհրաբյան



Մեր գործընկերոջը ծեծի են ենթարկել ոստիկանությունում իր մասնագիտական պարտքը կատարելիս: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Այն, ինչ որ կատարվել է ոստիկանության բաժանմունքում, լկտիություն է, որևէ սահմանման մեջ չի տեղավորվում, ամենազավեշտալին այն է, որ միջադեպից որևէ տեսանյութ չկա: Սա շատ վտանգավոր դեպք է, մյուս փաստաբանները կարող են հետ կանգնել իրենց գործը կատարելուց»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ