31 05 2023

Քննությունը չի ուզում պարզել, թե ինչու էին զինվորները հայտնվել քոչվորների շինությունում. փաստաբան



Քրեական գործով տվյալներ կան, որ իմ պաշտպանյալը չի հանդիսացել հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, միչդեռ մեղադրանքում նշվում է, որ նա հենց այդ պաշտոնում է թերացել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայոր Մառլեն Սարգսյանի փաստաբան Վահագն Հակոբյանը:

«Այդ հրամանը կամ կեղծված է, կամ էլ իմ պաշտպանյալը չի ծանուցվել: Քրեական գործն այնքան է պրիմիտացվել, որ փորձում են հասկանալ կրակմարիչ եղել է, թե ոչ, մինչդեռ պետք է պարզվի, թե զորքը ինչու է հայտնվել քոչվորների շինությունում, որը նույնիսկ բնակարան չենք անվանի»,-ասաց նա:

Նշենք, որ դատարանը երկու ամսով երկարաձգել է մայորի կալանքի ժամկետը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ