30 05 2023

«CՕVID-19»-ի սկանդալը մոռացվեց, կալանավորրված պաշտոնյաներն էլ վերադարձան իրենց գործին

«CՕVID-19»-ի սկանդալը մոռացվեց, կալանավորրված պաշտոնյաներն էլ վերադարձան իրենց գործին

Ամիսներ առաջ Կորոնավիրուսի հետ կապված աղմկահարույց բացահայտումներ եղան: Նշվեց, որ պետությանը միլիոնների վնաս է պատճառվել, կալանավովեցին մի շարք անձինք: Հետո, ինչպես լինում է նման դեպքերում, ոչինչ չեղավ, թեման մոռացվեց, իսկ կալանավորված պաշտոնյաները ոչ միայն ազատ արձակվեցին, այլև շարունակում են աշխատել և բյուջեից աշխատավարձ ստանալ:

Այսպես, դեռևս մարտի 12-ին կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվել է:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող կազմակերպությունների ցանկում ներառել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ն:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Դատարանը մերժել էր Գևորգ Սիմոնյանի գույքի վրա կալանք դնելու միջնորդությունը, իսկ ապրիլի 27-ին էլ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և Սիմոնյանն ազատ էր արձակվել:

Վերջին օրերին էլ տեսնում ենք, որ Սիմոնյանը վերադարձել է աշխատանքի և ակտիվ ներգրավված է Երևանի քաղաքապետարանի աշխատանքներում, նրա պաշտոնավարումը չի կասեցվել:

Չխախտելով Գևորգ Սիմոնյանի անմեղության կանխավարկածը, պարզապես նշենք, որ հերթական անգամ ականատես ենք լինում երկակի ստանդարտների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ