Հակակառուպցիոն կենտրոնը մարտի 10-ին հայտնեց, որ ձերբակալել է 11 անձի՝ կորոնավիրուսի ժամանակ չարաշահումների համար։
Մինչ ձերբակալումը, խուզարկել էին Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակը (Գևորգ Սիմոնյանը 2020-22 թվականներին եղել է առողջապահության փոխնախարարը)։ Մարտի 12-ին Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվեց:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Նշենք սակայն, որ Գևորգ Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը