18 03 2023

Մոտ 6 միլիոն դրամ, հինգ անշարժ գույք, նվիրատվություններ. Ի՞նչ է հայտարարգրել Գևորգ Սիմոնյանը

Մոտ 6 միլիոն դրամ, հինգ անշարժ գույք, նվիրատվություններ. Ի՞նչ է հայտարարգրել Գևորգ Սիմոնյանը

Օրեր առաջ կալանավորվեց Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։ Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը բավարար վերահսկողություն չի իրականացրել ֆինանասական մջոցների նկատամամբ, ինչի հետևանքով հափշտակվել է շուրջ 120 միլիոն դրամ։ 

Նշենք,որ Սիմոնյանը մինչև փոխնախարար դառնալը 2019-2020 թվականներին զբաղեցրել է  «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենի պաշտոնը։ Ստորև ներկայացնում ենք, թե նա ինչ հայտարարագիր է ներկայացրել 2021 թվականին:

Այսպես, Սիմոյանը ըստ ներկայացված հայտարարագրի հանդիսանում է երկու բնակարանների համասեփականատեր, մեկը գտնվում է Մալաթիա Սեբաստիայում, մյուսը՝ Արաբկիրում: Արաբկիրում գտնվող ավտոտնակի 25%-ի սեփականտերն է, ինչպես նաև ունի երկու հողամաս, մեկը՝ Արզնիում, մյուսը՝ Ջրվեժում(25%): Նշենք, որ անշարժ գույքերից միայն Մալաթիայում գտնվող բնակարանն է Սիմոնյանը գնել, մնացածը ստացել է որպես նվիրատվություն:

2021-ի ավարտին Սիմոնյանի կանխիկ միջոցները կազմել են 3.4 միլիոն ՀՀ դրամ և 9600 ԱՄՆ դոլար, իսկ բանկային հաշվին ունեցել է 2.4 միլիոն դրամ:

Որպես եկամտի աղբյուր նշված է Առողջապահության նախարարությունը, մեկ տարվա ընթացքում ստացել է 13 միլիոն դրամ:

Նշենք նաև, որ Սիմոնյանը հանդիսանում է «Կաթսաէներգոմոնտաժ» ԲԲԸ-ի 28.5% բաժնետոմսերի սեփականատերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ