20 05 2023

Հերոսի Ծնողի դեպքում կալանավորման վերացումն անհրաժեշտ է և իրավաչափ է. Արամ Վարդևանյան

Հերոսի Ծնողի դեպքում կալանավորման վերացումն անհրաժեշտ է և իրավաչափ է. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. 

«2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կալանավորվել էին նույնիսկ ընտրված պատգամավորներ: Այդ ժամանակ օգտագործեցի «կալանավորման գերակայություն (ֆետիշացում)» եզրույթը, որը շարունակվում է մինչ օրս: Իրավական մշակույթը պետք է բացառեր այս իրավիճակը, բայց երբ Արցախի անվտանգության երաշխավորի, ինքնորոշման իրավունքի վերսահմանադրական պարտականությունից ենք հրաժարվում`իրավական մշակույթ չի լինում:

Հերոսների Ծնողների դեպքում.

1) Եռաբլուրում ոստիկանական ողբերգական հանցավոր ապօրինությունների գործով չկա նույնիսկ մեկ մեղադրյալ ոստիկան,

2) անկախ անձերից, անկախ մեղադրանքից քրեական գործի հարուցումը երբեք չպետք է նույնացվի կալանավորման հետ: Կալանավորման միջնորդությամբ հանդես գալու անհրաժեշտությունը պետք է լինի բացառիկ, նման հիմքեր առհասարակ չեն ներկայացվել: Գործ է հարուցվել, թող քննության առնվի, բայց առանց կալանավորման,

3) Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ` Հերոսի Ծնողի դեպքում կալանավորման վերացումն անհրաժեշտ է և իրավաչափ է»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ