Հենց հիմա, այս դատական նիստերի դահլիճում դատավոր Արամ Գրիգորյանը հանցագործություն է կատարում։ Մեր կողմից փորձ արվեց կանխել այդ հանցագործությունը, բայց դատավորը որոշեց, որ այդ հանցագործությունից թաքնվելու միակ տարբերակը ինձ վարույթից հեռացնելն է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խմբի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը, ում դատավորը հեռացրել էր վարույթից։
«Դա կլասիկ հանցագործություն է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքով՝ անձին ապօրինի արգելանքի տակ պահելը։ Այս պարագայում Գրիգորի Խաչատուրովը դատավոր Արամ Գրիգորյանի մոտ գտնվում է պատանդի կարգավիճակում, որովհետև գոյություն չունի դատական որոշում, որով նրան կարող են պահել կալանքի տակ»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը