24 03 2023

Դատարանը Արտավազդ Մարգարյանի գործով արձանագրել է՝ քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ. Բաբայան

Դատարանը Արտավազդ Մարգարյանի գործով արձանագրել է՝  քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ. Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. 

«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ․Պապոյանը մերժելով պաշտպանյալիս՝ Արտավազդ Մարգարյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազի բողոքը՝ իր որոշմամբ հաստատել է իմ բոլոր պնդումները:

Մասնավորապես,

1) հաստատել է իմ պնդումն այն մասին, որ Արտավազդ Մարգարյանը չէր կարող ձերբակալվել «անմիջականորեն ծագած կասկածի» հիմքով, քանի որ այդ հանցագործության դեպքի առնչությամբ վարույթ էր իրականացվում ձերբակալումից շուրջ 4 ամիս առաջվանից: Դատարանն արձանագրել է, որ ձերբակալման այդպիսի ռեժիմը նախատեսված է միայն այն դեպքերի համար, երբ դեռևս բացահայտված չէ հանցագործության փաստը:

2) Հաստատել է իմ պնդումն այն մասին, որ բացակայում է Արտավազդ Մարգարյանին վերագրվող արարքում նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը:

3) Հաստատել է իմ պնդումն այն մասին, որ չկա որևէ օբյեկտիվ փաստական տվյալ առ այն, որ հայտնի ձայնագրության մեջ հեռախոսային խոսակցություն ունեցող անձանցից մեկը հենց Արտավազդ Մարգարյանն է:

Դատարանն արձանագրել է նաև քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ այլ խախտումներ: Հաստատել է մի շարք այլ հանգամանքներ»։ 

Հիշեցնենք, որ Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ «ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով առերևույթ անձանց նյութապես շահագրգռելու դեպքով»  մեղադրանք է ներկայացվել  Արարատի մարզի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանին։  Դատարանը Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժել էր, ձերբակալությունն էլ ճանաչել ոչ իրավաչափ:

Արարատի մարզի դատախազությունը բողոքարկել էր Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը։ 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ