Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ փետրվարի 27-ին որոշեց բավարարել ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ արդարադատության նախարարի միջնորդությունը և դադարեցրեց Զարուհի Նախշքարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։
Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ԲԴԽ-ն պարզաբանում է, որ դատավորն արդեն իսկ ունեցել է կարգապահաան տույժ՝ խիստ նկատողություն, որը մարված չէ։
ԲԴԽ-ն պարզաբանում է նաև, որ այս հայցի վերաբերյալ դատավոր Նախշքարյանը հրապարակային կարծիք է հայտնել և կասկածի տակ է դրել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը