Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․
«Տղե՜րք, ձեզ բազմիցս՝ պատեհ ու անպատեհ առիթներով ասել և ասում եմ. կարդացե՜ք, կարդացե՜ք ձեր գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրությունը, նախադեպային իրավունքը, տեսաբանների կարծիքն արտահայտող գրականությունը, ուղեցույցները, թե չէ պրովոկացիայով, արդեն նույնիսկ փաստաբան ծեծելով կամ դրան նպաստելով՝ ձեր տկար ուղեղները չեն կազդուրվելու, միևնույն է՝ ձեզ միայն կարդալը կփրկի, թեկուզ 10 տոկոսն ընկալելու դեպքում։
Կամ, 2023 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու բոլոր քննչական գործողությունները տեսաձայնագրելու պարտադիր օրենսդրական պահանջը, այդ դեպքում ի՞նչ եք անելու, ո՞վ է ձեզ օգնության գալու փաստաբանի հետ իրավական մրցակցության «նեղ» պահին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը