«Այս գործընթացը հարված եմ գնահատում ոչ միայն Էրիկ Ալեքսանյանի գործունեությանը, պաշտպանյալների գործերի հետ կապված, այլև՝ ակնհայտորեն վնասում է ցանկացած փաստաբանին։ Հասարակության մեջ փաստաբանն ունի շատ բարձր գնահատական, դեր և նման շոուներով հնչեղություն ունեցող գործերով փաստաբաններին փորձել պատժել՝ չի հաջողվելու»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանը։
Նա նշեց, որ Էրիկ Ալեքսանյանի կալանավորումը միայն նրա խնդիրը չէ, այլ՝ ողջ փաստաբանական համայնքի։ Նրա խոսքով իրենց գործըներն իրականացրել է օրենքով սահմանված դատավարական գործողություն, և այն, ինչ կատարել է Ալեքսանյանը, որը որակվում է որպես կաշառքի օժանդակում, չի համապատասխանում իրականությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը