«Իշխանությունները՝ պետությունը, հետապնդում է փաստաբանին՝ կալանավորելով՝ այն պարագայում, երբ վերջինս ունի մի շարք հնչեղ գործեր և այդ գործերով հաղթանակներ։ Սա, ըստ էության, իր պաշտպանյալների իրավունքների խախտում է, քանի որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործողությունները որևէ կերպ որևէ մեկը չի կարող փոխարինել։ Մեզնից որևէ մեկի գործողությունները՝ որպես փաստաբանի, փոխարինել ոչ ոք չի կարող։ Նման բիրտ կալանավորումը, դատարանի դիմաց անձին նման բիրտ կերպով ձերբակալելն ուղղակիորեն մեր հեղինակության հետ է խաղում»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Աննա Ծառուկյանը՝ անդրադառնալով Էրիկ Ալեքսանյանի կալանավորմանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը