02 09 2022

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի պատժի ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի պատժի ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի

NEWS.am-ը գրում է.

«Շուրջ 26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը` 2022 թ․ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ»,- նշեց Նավիկյանը։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանն իր համակուրսեցուն առաանձնակի դաժանության սպանելու մեղադրանքով մահապատժի էր դատապարտվել 1996 թվականին, սակայն 2003 թվականին, երբ Հայաստանում վերացավ մահապատիժը, նրա պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ»։

 Նշենք նաև, որ ամիսներ առաջ մամուլը նորից գրեց, որ Մհեր Ենոքյանն ազատ կարձակվի, ինչն առաջացրեց հանրային մեծ ընդվզում, ինչի հետևանքով վերանայում տեղի չունեցավ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ