Գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանը գրում է.
«Ողջույն արդարության և ճշմարտության բոլոր զինվորներին: Ինչպես արդեն գիտեք, տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել հանրության ուղեղը լվանալու նպատակով: Նպատակը եղել է մարդկանց խաբելով քարոզել, որ սադիստ մարդասպանը հերոս է, իսկ հանցագործության դեմ պայքարող իրավապահը` վատը, ադրբեջանցի հատուկջոկատայինը պուպուշ է, իսկ կյանքն իր երկրի ազատության համար դրած արցախցին՝ քըխ, պորտաբույծ դատարկախոսը արդար է, իսկ կյանքի կեսը ուսանած բժիշկը՝ կաշառակեր, հանցագործ...
Վերջին ամիսներին ես ձեր դատին ներկայացրի սադիստ մարդասպանի հերոսացումը տարիներ շարունակ լկտիաբար քարոզող ստախոս-անբարոյականների մասին իմ սեփական հետաքննության մի մասը: Այս գործն ավարտին հասցնելու համար ես և իմ ընկերները մեր միջոցներով նախաձեռնել ենք փաստագրական ֆիլմի նկարահանումներ: Ֆիլմը երկու մասից է լինելու:
1-ին մասում կներկայացնեմ իմ հետաքննությունն ամբողջությամբ: Մանրամասն կներկայացվեն սադիստ մարդասպանի ոճրագործության մանրամասները: Կհրապարակվեն այնպիսի նյութեր, որոնք մինչ այժմ գաղտնի են եղել: 2-րդ մասում ձեր ուշադրությանը կներկայացվեն անուն առ անուն բոլոր այն մարդիկ, ովքեր մի քանի դոլարի դիմաց այս տարիների ընթացքում փորձել են պղծել սպանված և հոշոտված տղայի հիշատակը: Կներկայացնեմ մարդասպանության քարոզի տեխնոլոգիան:
Այս ֆիլմը միակ եղանակն է վերջնականապես փակելու բոլոր այն լկտի և արյունոտ բերանները, որոնք սուտ և կեղծիք են սփռել: Տարիներ շարունակ մասնագիտության բերումով ապահովել եմ իմ երկրի քաղաքացիների ապահովությունն ու անվտանգությունը: Այսօր, չունենալով որևէ այլ լծակ, Սորոսի գրանտներին ես հակադրում եմ հանրային պատվերի ինստիտուտը: Կարծում եմ՝ գիտակցում եք, որ զոհի և անիմաստ հալածվողի դերում կարող էր հայտնվել ձեզնից յուրաքանչյուրը, հետևաբար կարևորում եմ հանրության յուրաքանչյուր անդամի ներդրումը ճշմարտության վերջնական հաղթանակի գործում:
Ստորև ներկայացնում եմ այն հաշվեհամարները, որոնցով կարող եք ձեր անձնական մասնակցությունը ցուցաբերել ֆիլմի ստեղծման աշխատանքներին: Փոխանցում իրականացնելիս նպատակի դաշտում պարտադիր նշեք «նվիրատվություն» բառը, և հիշեք՝ անկախ ամեն ինչից՝ ֆիլմը կլինի, նույնիսկ իմ և ընկերներիս համեստ միջոցներով:
Շնորհակալություն, կխնդրեի տարածել այս գրառումը:
Acba-Credit Agricol Bank
AMD - 220453331708000
USD - 220453330981001
RUR - 220453330684958
EUR – 220453330643002
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը