Քննչական կոմիտեն հերթական անգամ դատարան է ուղարկել Միկա Բադալյանի գործը։ Այս տեղեկությունը հրապարակվել է նրա տելեգրամ ալիքում։
Գրառման մեջ ասվում է, որ ավելի վաղ գործը դատարան ուղարկելիս դատախազությունն այն ուղարկել էր նոր քննության։
«Բանն այն է, որ դատարանում նիստը դռնբաց է, քանի որ պաշտպանական կողմն ունի բոլոր ապացույցները, որ ոչ միայն կալանքը, այլև քրեական գործի հարուցումն անօրինական է, մեղադրողը տանուլ է տալու։ Դատախազը ամեն ինչ կանի դատական նիստը ձգձգելու համար։ Այս գործը խայտառակություն է լինելու ԱԱԾ-ի և դատախազության համար, ամենահետաքրքիրն այն է, որ իրենք դա գիտեն, պարզապես ժամանակի հետ են խաղում»,- նշված է գրառման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը