20 07 2022

Մեր պահանջն է՝ նշանակել դատաբժշկական համալիր փորձաքննություն․ Նարեկ Մանթաշյանի պաշտպան



«Ցավով պետք է արձանագրեմ՝  այնպես չէ, որ դատավորները Արմեն Գրգորյանի մահվան փաստից սթափվել են, ցավոք իմ կանխատեսումները պարոն Մանթաշյանի մասով այդքան էլ լավատեսական չեն , բայց, բոլոր դեպքերում, կարծում ենք , որ պարոն Ֆարխոյանը չի լինի ավելի վատ Մնացական Մարտիրոսյան, չի փորձի իրեն դրսևորել որպես՝  ավելի վատ Մնացական Մարտիրոսյան , որովհետև մեր այսօրվա պահանջը մեկն է՝  նշանակել դատաբժշկական համալիր փորձաքննություն ՝ պարզելու համար համատեղելի՞ է Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կալանավորման պայանների հետ, առհասարակ՝ խափանման միջոց կալանավորման հետ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նրա խոսքով  կան ակնհայտ առողջական խնդիրներ և, նվազագույնը, փորձաքննություն նշանակելու համար բոլոր իրավական նորմերը առկա են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ