11 07 2022

Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են քրդատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգը․ փաստաբան

Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են քրդատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգը․ փաստաբան

Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՐԱՏԱՊ
ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆԻՉՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶԸ ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ՝ ՆՐԱՆ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ինչպես հիշում եք, երեկ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը, և մեր պաշտպանյալի ապօրինի կալանքի ժամկետն ապօրինաբար երկարացրեց ևս 15 օրով։ Մենք նաև ասել էինք, որ դա արվում է զուտ այն բանի համար, որպեսզի քննիչն ու դատախազը հասցնեն գործն ուղարկել դատարան՝ Չալաբյանի կալանքի պայմաններում։ Հակառակ դեպքում, եթե Չալաբյանը հուլիսի 12-ին հայտնվեր ազատության մեջ, ապա գործը դատարան ուղարկելու դեպքում դատարանը կալանքի հարց չէր քննարկելու։
Այդ նույն թաքնված նպատակից ելնելով՝ երեկ քննիչը, կոպտորեն խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ ծանուցման կարգն ու ժամկտները, ուղարկել է ծանուցում առ այն, որ այսօր՝ 12։00-ին "Արմավիր" ՔԿՀ-ում իրականացնելու է վարույթային գործողություն՝ գործի նյութերի ծանոթացում։
Նշենք, որ միայն այս գործողությունից հետո կարող է քննիչը մեղադրական եզրակացությունն ուղարկել հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Եթե քննիչը պահպաներ օրենքով նախատեսված՝ ծանուցման առնվազն 2-օրյա ժամկետը, ապա վարույթն իրականացնող մարմինը միևնույնն է չէր հասցնելու գործն ուղարկել դատարան, քանի որ չէր կարողանալու ապահովեր կալանքի ժամկետի ավարտից ամենաուշը 15 օր առաջ գործը դատարան ուղարկելու պայմանը։
Բոլոր լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների և անձանց, միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում այս աղաղակող ամենաթողության և անօրինականության փաստի շուրջ։
Ստորև քննիչին և Երևան քաղաքի դատախազին ուղղված մեր գրության լուսապատճենը՝ իրավական և փաստական բոլոր հիմնավորումներով։

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ