15 06 2022

Ներխուժել են ընդդիմադիր բլոգեր վանաձորցի Դավիթի բնակարան

Ներխուժել են ընդդիմադիր բլոգեր վանաձորցի Դավիթի բնակարան

Օրերս Վանաձորում ՔԿ քրեականի օպերները ներխուժել են հակաիշխանական հայտնի բլոգեր Դավիթ Սարգսյանի բնակարան, տակն ու վրա են արել ողջ տունը՝ հիմնավորելով, որ ցուցում  ունեն՝ հայտնաբերելու և իրենց հետ քննչական կոմիտե տանելու ինչ որ DVR կրիչ, որում, ըստ ամենայնի, իրավապահները հույս են ունեցել, թե հայտնաբերելու են Լոռվա ՔՊ-ական մարզպետի դեմ Դավիթի երբեմնի սուր գրառումներից հիշողության կրիչ վրա:

Դավիթ Սարգսյանը հաստատեց Yerevan.Today-ի տեղեկությունները՝ ընդգծելով, որ ոչինչ էլ չեն հայտնաբերել իր բնակարանում, ընդամենը հասցրել են տունը մի լավ տակն ու վրա անել, այդքան բան:

Խոսքը Լոռվա մարզպետի դեմ գրառումից հետո ս/թ մարտի 6-ին և դրանից հետո մի քանի անգամ դաժանորեն ծեծի ենթարկված վանաձորցի բլոգեր Դավիթի մասին է, ով հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և գործող վարչակազմին սուր քննադատության ենթարկելով:

Ընդգծեմ՝ ծեծի միջադեպը կոծկվել էր Դավիթի վրա հոգեբանական ճնշումներ բանեցնելու միջոցով՝ չնայած այն հանգամանքին, որ Դավիթը միջադեպից դիմել էր ԱԱԾ- անվտանգության սպառնալիքների հիմքով ու Ոստիկանությունում ծեծի մասին հաղորդում էր ներկայացրել: Բայց Հետագայում մարզպետի ենթակաների ու բարեկամի կողմից բլոգեր Դավիթին ծեծի ենթարկելու միջադեպը բացահայտեց լրատվամիջոցներից մեկը, դատախազությունն ստիպված ընթացք տվեց հանրային հնչեղություն ստացած միջադեպին:

Վանաձորցիների խոսքով՝ աներկբա է, որ տեղի մարզային իշխանությունն հատուկ նշանառության տակ է առել Դավիթին հատկապես վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո։ Բլոգեր Դավիթը, պարզվում է, Վանաձորում հաղթած ու կալանավորված Մամիկոն Ասլանյանի կողմնակիցներից է, վերջինիս կալանավորումից ու քաղաքական պրեսսինգի դեպքերից հետո, ասում են, Դավիթը դարձել էր լոռվա ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանի աչքի փուշը:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ