Մի այսպիսի ասացվածք կա. սկզբում դու ես աշխատում իմիջիդ համար, իսկ հետո իմիջն է աշխատում է քեզ համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեպքում ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց. սկզբում նա տասնամյակներ շարունակ ամբողջովին փտած եւ կեղծ իշխանություն էր ստեղծում, իսկ այժմ ինքն է դարձել է իր իսկ ստեղծած համակարգի զոհը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջին գրել է բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը:
«Ադրբեջանցի գեներալներն այնքան են համոզված, որ իր պալատում նստած Ալիեւը չի վերահսկում իրավիճակը եւ կտրված է իրականությունից, որ, աչքերը չթարթելով, խաբեցին նրան, թե իբր կարողացել են գրավել Ղարաբաղի մեծ մասը, այդ թվում` Հադրութը: Ինչու՞ են կենտրոնացել Հադրութի վրա: Պարզապես այս քաղաքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ տանող գլխավոր ճանապարհի վրա: Դա ինձ հիշեցրեց 1991-ի պուտչը գորբաչովյան Ռուսաստանում, երբ Գորբաչովին փաստացի «մեկուսացրին»` որպես անընդունակ զբաղեցնել ԽՍՀՄ նախագահի պաշտոնը` ընդ որում, հայտարարություններ անելով եւ հրամաններ տալով նրա անունից:
Կարծում եմ` ադրբեջանցի գեներալները համարում էին, որ Ալիեւին կարել է սնել ապատեղեկատվությամբ, իսկ հետո Ալլահի օգնությամբ նրանք միեւնույն է կգրավեն Ղարաբաղը, եւ այդ ժամանակ նրանց սուտը կհաստատվի: Բայց հետո գործերը վատացան. չհաջողվեց գրավել ո՛չ Հադրութը, ո՛չ Ֆուզուլին եւ ո՛չ էլ Ջաբրայիլը: Այդ ընթացքում Ալիեւը շտապեց հայտարարություն անել, որ Հադրութը վերցված է, ինչով վնասեց իր խորամանկ գեներալներին, ովքեր շտապ եւ խուճապահար ստիպված եղան իրենց բոլոր ուժերն ուղղել Հադրութի գրավմանը: Ուստի, թքելով հրադադարի վրա, փրկելով իրենց անպետք կյանքերը, ալիեւյան գեներալները սիրիացի իսլամիստների հետ միասին շուրջ 200 թուրք հատուկ նշանակության զինյալ գցեցին Հադրութի վրա: Հադրութը վերցնելու որեւէ շանս չկար, բայց նրանք պետք է գոնե բարձրացնեին Ադրբեջանի դրոշը, հեռախոսով նկարահանեին դրոշը, ապա փախչեին այնտեղից: Ալիեւին զեկուցելու համար դա բավար է: Բայց դա նրանց մոտ չստացվեց: Հադրութի փողոցներում թողնելով թուրքերի ու սիրիացիների գրեթե 100 դիակ` նրանք փախան այնտեղից` այդպես էլ տեսանյութ չնկարահանելով: Իրենք իրենց խաբեցին: Հիմա ես չեմ նախանձում այդ այսպես կոչված գեներալներին, նույնիսկ չգիտեմ, թե ինչպես են նրանք Իլհամին բացատրելու իրենց ստերը: Փաստացի նրանք պետության ղեկավարին հիմարացրին ամբողջ աշխարհի առջեւ, իսկ դա վիրավորական է եւ տհաճ:
Ի դեպ, ես մի գաղափար ունեմ Ադրբեջանի անվտանգության ոլորտի պաշտոնյաների համար: Ուղարկեք Վրաստանի Ճիաթուրա քաղաք այն երեք դերասաններին, ովքեր բեմադրել էին «հայ» մորաքրոջ եւ ադրբեջանցի երկու զինվորի զրույցը: Ինչու՞ Ճիաթուրան եւ ի՞նչ կապ ունի Վրաստանը: Այդպես տեղանքի ռելիեֆը նման է, քաղաք` կիրճի խորքում, փոքր ինչ նման է Հադրութին: Արագ ադրբեջանական համազգեստ եք հագնում, ճամպրուկից հանում եք խնամքով ծալված ադրբեջանական դրոշը, բարձրացնում եք այն ճիաթուրյան լքված լեռնահարստացման կոմբինատի վրա եւ գոռում եք «Հադրութ բիզիմդիր»` տեսանյութ նկարահանելով: Ի՞նչ կասեք գաղափարիս մասին: Իսկ մենք բոլորս կհավատանք ձեզ, ազնիվ պիոներական: Կարեւորը` կադրից հեռացրեք վրացի Գիվիին. նա հետաքրքրասեր է, կարող է փչացնել ամբողջ գործը, եթե գոռա «Ա՛յ բիճո, գամարջոբա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը