«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Այսպիսով, անրաժեշտ եմ համարում՝
1) մինչև առավոտյան ժամը 10:00-ն հանրությանը տեսանելի և վստահելի եղանակով անկախ փորձագետներին տրամադրել այսօր կրակված արկերի պարկուճները, որպեսզի հնարավոր լինի ստուգել դրանց պիտանելիության ժամկետը: Դրանից ուշ ներկայացնելը կառաջացնի կասկածներ, որ բերվել են այլ վայրից և կապ չունեն իրականում կրակվածների հետ:
2) Հանրության համար վստահելի եղանակով ներկայացնել արկերը կրակելու ոստիկանապետի հրամանը: Այդ հրամանը զորքերին հասցնելու եղանակը: Ըստ հավաստի տեղեկությունների, մինչ այս պահը այդպիսի հրաման ոստիկանության զորքերում չի ստացվել:
Քրեադատավարական ընթացակարգով պարզել՝
1) ինչու է ոստիկանության զորամասերում պահվում ժամկետանց զինամթերք (հատուկ միջոցներ), դրանք, օրենքի համաձայն, ժամկետն անցնելու պահից պետք է անհապաղ ոչնչացվեն:
2) Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ, որի կիրառումը թույլատրելի է բացառապես ոստիկանապետի գրավոր հրամանով:
3) Ստուգել ոստիկանության զորքերի բոլոր պահեստները և հայտնաբերել ժամկետանց ամբողջ զինամթերքն ու հատուկ միջոցները, որոնք պահվում են մինչև հիմա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը