Այսօրվա դատական նիստը անիմաստ ժամանակի վատնում էր, քանի որ մենք քննում ենք նյութեր, որոնք Նարեկ Մանթաշյանին մեղսագրվող արարքի հետ ընդհանրապես կարպ չունեն: Այս մասին դատական նիստից հետո ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Կան բազմաթիվ տեսանյութեր, որոնցից և ոչ մեկի մեկում չկա մի դրվագ, որ Նարեկ Մանթաշյանը գույք է փչացրել կամ վնասել և ամեն մի հրապարակված ապացույցով մենք դա տեսնում ենք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը