26 05 2022

Գյումրու սադրանքների գործով պապիկները հերքել են, որ մեղադրյալներից որևէ մեկը իրենց հարվածել է․ փաստաբան



Գյումրիի միջադեպով ունենք հետաքրքիր զարգացումներ, օրեր առաջ տեղի ունեցավ առերես հարցաքննություն մեղադրյալներից շատերի և տուժողների միջև։ Տուժողները հերքեցին նախկինում տված ցուցմունքները և առերես հարցաքննության ժամանակ հաստատապես պնդեցին, որ իրենց հետ հարցաքննվողներից ոչ մեկ չի հարվածել չի հայհոյել, այլ կերպ ասաց հասարակական կարգ չի խախտել։ Այս մասին լրագրողներին ասաց Գյումրու սադրանքների գործով փաստաբան Աբգար Պողոսյանը։

«Դրանից հետո վարույթ իրականացնող մարմինը որոշում կայացրեց նախաքննության ավարտ հայտարարելու և գործը դատարան ուղարկելու նույն հոդվածով՝ առանց վերաորակման»,-ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ