Ես բազմիցս ասել եմ այս ամենի նպատակը մարդկանց ահաբեկումն է և ուղիղ խոսքի ճնշումն է։ Մեր մոտ խտրական մոտեցումներ կան, երկակի ստանդարտներ կան՝ իշխանական թևի ներկայացուցչի նկատմամբ ամենաթողություն, ընդդիմադիր ներկայացուցչի ամենչնչին արարքի նկատմամբ հետապնդում։ Այս մասին «10-ի գործով» դատական նիստից հետո ասաց գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Իշխանության բուրգին գտնվող անձինք երևի թե դպրոցում լավ չեն սովորել, հատկապես ֆիզիկան, որովհետև չեն հասկանում, որ ուժը ծնում է հակաուժ և չեն սովորել պատմություն, թե չէ կիմանային որ ոչ մի բռմնապետություն երկար կյանք չի ունեցել»,-ասաց Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը