20 05 2022

Փչվում է հերթական փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են․ Ամրամ Մակինյան

Փչվում է հերթական փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են․ Ամրամ Մակինյան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իմ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ փչվում է հերթական փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են
Փուչիկի հիմքը օրերս համացանցում տարածված տեսանյութ է, որտեղ մի տղամարդ պատմում է իբրև թե հավաքներին մասնակցելու համար իրեն նյութապես շահագրգռելու մասին…
Տիկնայք և պարոնայք, կարծես Աննա Վարդապետյանի բացահայտվելը ձեզ դաս չեղավ, կա ևս մեկ տեսանյութ, որտեղ նույն տղամարդը պատմում է, թե ոստիկաններն իրեն ինչպես են տարել Արգավանդ, հետո Էջմիածին, հետո Արմավիր ու ինչպես է պարզվել, որ Արարատի մարզպետ (այո, Արարատի մարզպետ) Տարոն Մարգարյանը իրեն գումար ՉԻ տվել և ինքը Արարատի մարզպետ Տարոն Մարգարյանին չի ճանաչում…
Լավ հիմա ին՞չ եք անելու, Արարատի բոլոր մարզպետներին եք կանչելու հարցաքննության, թե բոլոր Տարոն Մարգարյաններին...
Հաշվի առնելով տեսանյութից ակնհայտ երևացող ոչ հանրային քննարկման ենթակա խնդիրները՝ առաջարկում եմ կարճել քրեական գործը, իսկ կարճման որոշման օրինակներն ուղարկել Արարատի բոլոր մարզպետներին և բոլոր Տարոն Մարգարյաններին…
Լրջացեք վերջապես, խելապակասին մի լսեք, դուք անուններ ունեք

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ