Առաջին իրավասության Կենտորն և Նորք Մարաշ դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ երեկվա դատական նիստի ընթացքում պատգամավորները անձնական երաշխավորություն էին ներկայացրել՝ կալանքը փոխելու համար: Նշենք նաև, որ փաստաբանը նշել էր նաև, որ տևական ժամանակ է՝ վատացել է Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը