23 03 2022

Փաշինյանի լուսանկարը պահեմ, որ անաչառ ու ազնիվ պատասխանեք․ Մամիջանյանը՝ Կարեն Անդրեասյանին



Իրավաբան չլինելով Վենետիկի հանձնաժողովի վերջին հրապարակած կարծիքը դատավորների օրինագծի հետ կապված ավելի շատ նման էր իրավաբանականի առաջին կուրսի ուսանողի կուրսային աշխատանքի ստուգման։ Ակնհայտ երևում էր, որ դա անգրագետ օրինագիծ էր, բազմաթիվ կետերով, իրենք հստակորեն նշեցին, որ ոչ թե անհամատեղելիության նոր հիմք է, այլ մահակ ու մուրճ դառնալու դա դատավորների համար։  Հստակ նշվեց, որ ՄԻԵԴ-ը չի կարող արձանագրել դատավորի անհատական մեղքը ատյանների տրամաբանության մեջ․․․ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Պարոն Անդրեասյան, Դուք երբ ներկայացնում էիք օրինագիծը, դրա տրամաբանությունը կայանում էր իրապես սպասե՞լ դրական արձագանք, թե դա ընդամենը խոստացված բայց չիրականցված ռեֆորմների պատրանք ստեղծելու  նպատակ ուներ»,-հարցրեց Մամիջանյանը։

Այնուհետև ընդդիմադիր պատգամավորը իր հեռախոսից էկրանից ցույց տվեց Նիկոլ Փաշինայնի նկարը․

«Պարոն Անդրեասյան, հաշվի առելով ձեր նախասիրությունը, ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը պահեմ, որ անաչառ ու ազնիվ պատասխանեք, ըստ ձեր ինտերվյուի՝ Դուք միայն այդ դեպքում եք անաչառ ու ազնիվ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ