15 05 2022

Ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք չարատավորված Ավետիք Չալաբյանին․ Արամ Վարդևանյան

Ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք  չարատավորված Ավետիք Չալաբյանին․ Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Օրվա իշխանությունները ֆետիշացնում են կալանքը` դասական բռնապետությանը բնորոշ վարքագիծ է: Avetik Chalabyan-ի դեմ քրեական գործ եք հարուցում` հարուցեք, քննություն արեք, փորձեք հաղթահարել անմեղության կանխավարկածը, բայց ողջամտորեն ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք  չարատավորված, հայրենասեր մարդուն: Հենց նման դեպքերի համար օրվա իշխանությունները ստեղծեցին «կալանքի դատարաններ»: Հետաքրքիր հանգամանք նշեմ, կալանքը տրվել է առանց դրա որևէ անհրաժեշտ փաստական տվյալների: Որպեսզի հստակ արձանագրվի ցանկացածի մոտ, որ Հայաստանում արդարադատության մակարդակը աբսուրդի է հասել, դատարանների անկախությունը ոչնչացվել է` գրեթե նույն օրը Չալաբյանին կալանավորելիս, մերժվում է հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդությունը: Այս ամենն իսկապես պրիմիտիվ  մակարդակի քաղաքական հետապնդման ակնհայտ փաստեր են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ