Ովքեր երկու օր է հետևում էին դատական նիստերին և անկողմնակալ են, հաստատ օբյեկտիվ կարծիք ունեն և այդպիսի մեկը չի կարող լինել, որ օբյեկտիվորեն ասի, թե այսօր որոշումը կայացվեց հենց այդ քննարկումների հիման վրա: Դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աղվան Հովսեփյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Ակնհայտ էր, որ Մնացական Մարտիրոսյանը մնաց Մնացական Մարտիրրոսյան, ինչպես բոլոր գործերով: Այն շաբլոն միտքը, որն իրենք միշտ կիրառում են և եթե պետք է դա գրել, գրում են ու ոչինչ իրենց չի խանգարում: Այս դեպքում իրենց ևս չխանգարեց, որովհետև սա Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործն է, բայց եթե որևէ դատավոր մտածում է, որ ինքը չպատժվելու համար մեկ ուրիշին ապօրինի կալանքի տակ պահի, ինքը պատժի, այստեղ լուրջ խնդիր կա, լուրջ ընտրության հարց կա՝ արդյոք պե՞տք է աշխատել դատավոր, թե՞ ոչ և այդ աշխատելն ում է պետք: Հետևաբար այսօր մենք գործ ունեցանք կրկին չարդարադատության հետ, ինչը իրականացվեց Մնացական Մարտիրոսյանի միջոցով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը