Հարգելի դատարան, սկզբունքային հարց է ՀՀ ժողովրդի քաղաքական ներկայացվածությունը Ստրասբուրգում։ Այդ թվում նաև իմ անձնական կարծիքը, որ այն երեք հոգին չեն ներկայացնում ՀՀ-ն և Ղարաբաղ տվողները, Շուշի հանձնողները չպետք է մենակ լինեն Ստրասբուրգում, պետք է լինի մարդ, որ կասի չէ, ՀՀ-ում մարդիկ կան, ովքեր պատրաստ են հակառակին։ Այս մասին Սիլվայի գործով դատական նիստին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը, անդրադառնալով Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստերին Արմեն Գևորգյանի մասնակցությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը