Վարույթն իրականացնող մարմինը մի քանի օր առաջ իրեն իրավունք վերապահեց տարածել հաղորդագրություն, որով արդեն իսկ որպես կատարված իրողություն է ներկայացվում մեղադրանքը, դրանով իսկ խախտել է Աղվան Հովսեփյանի անմեղության կանխավարկածը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին ՀՀ գլխավոր դատախազ և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը: «Այս գործով կա միայն մեկ մեղադրանք, չեմ ցանկանում նշել այդ անձի անունը, բայց ակնհայտ է, որ 2018-ին, երբ իրավիճակ է փոխվել, երբ համընկել են վկայի և իշխանության անդամենրի բիզնես շահերը, այդ վկայությունը դարձել է քրեական գործի նյութ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը