Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է․
«2022թ. ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-ին Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի է ունենալու Սայաթ Շիրինյանի գործով հերթական դատական նիստը:
Այս անգամ, սակայն, ամեն ինչ լինելու է շատ ավելի հետաքրքիր. այս նիստին պետք է հարցաքննվի մեղադրանքի կողմի ըստ էության միակ վկան՝ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը, ով նախորդ նիստին դատարան չէր եկել:
Հուսով՝ եմ այս անգամ պարոն Ավդիշոևը կներկայանա դատական նիստին:
Անձամբ ես նրան բավականին շատ հարցեր ունեմ տալու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը