«Մեղադրանքը շինծու է, քրեական գործն անբովանդակ է, սա հերթական քաղաքական հետապնդումն է ՝ հերթական քաղաքական գործչի նկատմամբ այս հոդվածի շրջանակներում»,-համոզմունք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի փաստաբանը՝ լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին՝ մեղադրյալի կարգավիճակով։ Պատճառը 2021թ․ նոյեմբերի 25-ին ԱԺ ամբիոնից ունեցած կոշտ ելույթն է։
«Նաև ՝ գրավոր հայտարարեցինք, որ մեղադրանքի էությունը պարզ չէ, ինչպե՞ս է քրեական հետապնդում իրականացնող մարմինն անձի փոխարեն որոշել, որ վիրավորանքն ուղղված է տվյալ անձին , և երկրորդ՝ ինչպե՞ս է որոշել այդ անձի համար դա ծանր վիրավորանք է, թեև ծանր վիրավորանք չէ»,-ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Պարոն Հակոբյանի ելույթը հրապարակային է եղել»,-ասաց փաստաբանը՝ հավելելով․
«Այսօր ունենք մի իրավիճակ, որ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ՝ պարոն Հակոբյանի կողմից ծանր վիրավորանք հասցնելու կապակցությամբ , քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե ։ Մեղադրանքը շինծու է , քրեական գործն անբովանդակ է , սա հերթական քաղաքական հետապնդումն է ՝ հերթական քաղաքական գործչի նկատմամբ այս հոդվածի շրջանակներում»,-ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը