08 04 2022

Այս ելույթի համար մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Հակոբյանին



Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արդեն՝ որպես մեղադրյալ
Վաղը, ժ.12.00, մեղադրյալի կարգավիճակով հրավիրված եմ Արաբկիրի շրջանի քննչական բաժին՝ 137.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Առիթը (ոչ պատճառը)՝ նոյեմբերի 25-ին ԱԺ-ում իմ ելույթում հնչած գնահատականներն են (ելույթի հղումը՝ մեկնաբանություններում)։
Նախորդ երկու հրավերների ժամանակ բացատրեցի երիտասարդ քննիչներին, որ պատասխանել եմ մեկին՝
- ով հրապարակավ լկտիաբար սպառնացել է ընդդիմությանը, որ բռնելու և շ...լու է,
- ով ԱԺ ամբիոնից փողոցի վերջին խուլիգանի նման սպառնացել է խորհրդարանական ընդդիմությանը, որ նրանց վրա ոչ միայն մատ թափ կտա, այլ նաև ուրիշ բան,
- ով այսօր էլ շարունակում է գլխատել Արցախն ու մեր պետության արժանապատվությունն ու սուբեկտայնությունը...
Քննիչները, կարծում եմ, ըմբռնումով մոտեցան, դժվարանալով հակափաստարկել հիմնավորումներս։ Բայց այս չափազանց մեկը՝ ինքնաբուխ գլխատել է նաև ըմբռնելու իր սեփական գործիքը՝ պարտադրելով դատարաններին քայլարածական այս տրագիկոմիկ հոդվածը։
Անկեղծ ասած՝ թքած ունեմ գագիկջահանգիրյանական այն արդարադատության վրա, ով փողոցի խուլիգանի սեռական բնույթի հայհոյանքներից դատա-իրավական արգազմ է ապրում, իսկ այս՝ չափազանց մեկին նույնիսկ անհամաչափ-մեղմ պատասխանողին՝ նշանակում մեղադրյալ։
Կհանդիպենք վաղը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ