Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին՝ մեղադրյալի կարգավիճակով։ Պատճառը 2021թ․ նոյեմբերի 25-ին ԱԺ ամբիոնից ունեցած կոշտ ելույթն է։
ՔԿ-ից դուրս գալուց հետո Ռուբեն Հակոբյանը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին ասաց․ «Այդ նույն հոդվածով մեր բնակչության 90 տոկոսին կարելի է մեղադրանք ներկայացնել։ Ես այդ երիտասարդ քննիչին առանց կատակի ասաց, որ վաղը, երբ գագիկջհանգիրյանական տիրապետության տակից դատական համակարգը դուրս գա, չի բացառվում Փաշինյանը մեղադրանք ներկայացնի հենց այս քննիչներին»։
Քաղաքագետը տեղի ունեցողը բնութագրում է տրագիկոմիզմ և նշում է, որ նման քրգործերը հանրությանը շեղելու համար են․
«Մեր արդարադատության վիճակը շատ դաժան է, որ երբ լրատվամիջոցներից մեկը հարցում էր ուղղարկել ոստիկանություն, թե ինչպես են արձագանքել, երբ Փաշինյանը շատ հասցեական ասում էր՝ «մատ եմ թափ տալիս, թե պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ», պատասխանել էին՝ դա հասցեական չի։ Պետք է տգետ լինես, որ այդպես ասես, անուղղակիորեն ընդունելով, որ դա խուլիգանական վարքագիծ է։ ՄԻՊ-ն էլ այդ նույն հարցով ասել է, թե դա քաղաքական հայտարարություն է, այսինքն սեռական բնույթի հայտարարությունները ՄԻՊ-ը դիտում, որպես քաղաքական հայտարարություն, իսկ նրան պատասխանողին մեղադրյալ են նշանակում։ Ես արհամարհում եմ նման դատական համակարգը»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը